Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատրաստակամ եմ աջակցել տարբեր երկրների հետ կապերի հաստատմանը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Արսեն Թորոսյանի հետ (ֆոտո)

Պատրաստակամ եմ աջակցել տարբեր երկրների հետ կապերի հաստատմանը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Արսեն Թորոսյանի հետ (ֆոտո)

18:06 | 05.06.2020 | Քաղաքականություն

Պատրաստակամ եմ աջակցել տարբեր երկրների հետ կապերի հաստատմանը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Արսեն Թորոսյանի հետ (ֆոտո)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:

Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси