Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ոստիկանությունը հենց այն մարմինն է, որն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք». Գայանե Աբրահամյանը՝ հրապարակված տեսանյութի մասին

«Ոստիկանությունը հենց այն մարմինն է, որն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք». Գայանե Աբրահամյանը՝ հրապարակված տեսանյութի մասին

15:53 | 05.06.2020 | Քաղաքականություն

«Ոստիկանությունը հենց այն մարմինն է, որն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք». Գայանե Աբրահամյանը՝ հրապարակված տեսանյութի մասին

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ 5-6 ոստիկան խոշտանգում են մի քաղաքացու, որը դիմակ չէր կրել:որը եթե ոչ՝ այսօր, ապա ե՞րբ պետք է կիրառի: Եթե որևէ մեկը խախտում է մյուսի առողջ լինելու իրավունքը, որովհետև այսօր որևէ մեկի դիմակ չկրելը խախտում է դիմացինի առողջ լինելու իրավունքը: Եթե այստեղ ոստիկանությունը գործողություն չպետք է իրականացնի, այդ դեպքում եկեք որևէ համեմատություն չանենք Վրաստանի հետ, որովհետև այնտեղ այն խիստ գործողությունները, որոնք ոստիկանությունն էր իրականացնում՝ ուղղակի համեմատելի չեն մեր ոստիկանության գործողությունների հետ»,- շեշտեց Գայանե Աբրահամյանը:

Պատգամավորի բնորոշմամբ՝ վստահ է, որ ոստիկանությունը համաչափ է գործում:

«Ի վերջո, ոստիկանությունը հենց այն մարմինն է, որն ունի իրավաչափ ուժ կիրառելու իրավունք, Պատգամավորը նաև ընդգծեց, որ այդ տեսանյութը չի հասցրել դիտել, քանի որ այն րոպեներ առաջ է հայտնվել համացանցում:
Խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ անդրադառնալով  Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին՝ ասաց, որ պատճառների մասին ոչինչ չգիտի և տեղյակ էլ չէ, թե ով կարող է փոխարինել նրան:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси