Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվում, որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչո՞ւ». Էդմոն Մարուքյան

«Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվում, որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչո՞ւ». Էդմոն Մարուքյան

14:51 | 05.06.2020 | Քաղաքականություն

«Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվում, որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչո՞ւ». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, եթե կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պատճառով երկու շաբաթով գնան խիստ սահմանափակումների, ապա այդ ժամանակը կարճ է և անիմաստ: Ավելին, եթե գնալու են խիստ սահմանափակումների, ապա մարդկանց  պետությունը ֆինանսապես պետք է աջակցի՝ վճարի կոմունալները, վարկային ու հարկային արձակուրդներ տա, և այլն:

«Եթե գնան սահմանափակումների և մարդկանց փող չտան, մարդիկ տանը չեն մնալու, դուրս կգան: Մարդիկ դժգոհություն են ցուցաբերում, երբ իրենց չեն աջակցում, երբ ասում են՝ տանը նստի, ու փող չեն տալիս, գազի կամ լույսի մարդը գալիս անջատում է ամեն ինչ, այդ մարդն ինչպե՞ս կարող է տանը մնալ: Այսքանից հետո այդ մարդն ինչպե՞ս կարող է տանը մնալ, դուրս է գալիս, հետո էլ ասում են՝ մեր ժողովուրդը կարգապահ չէ, ինչպես Գերմանիայում  են պահպանում կարգապահություն: Գերմանիայում կարգապահ են, որովհետև բոլորին փող է տրվել, բիզնեսին աջակցել են: Մեր ազգը անկարգապահ չէ, որևէ ազգից կարգապահությամբ հետ չի մնում, ուղղակի հանգամանքներն են տարբեր, որոնց վրա էլ պետք է կենտրոնանալ»,- նշեց նա:

Անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նրա պաշտոնավարմանը շատ լավ էր վերաբերվում: Հետևաբար, եթե նրան ազատել են նրա համար, ինչ գրում է մամուլը, այսինքն՝ մաքսատան հերթերի համար, ապա նրա կարծիքով՝ դա պարզապես աբսուրդ է, որի համար նման կարգի բարձրաստիճան պաշտոնյայի չպետք է ազատեն:

«Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվում, և որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու, ինչպես նախկին արատավոր կառավարման համակարգում է եղել փակ ազատումներն ու նշանակումները, նույն ձևով շարունակվում է: Հիմա դուք գիտե՞ք, թե ինչու է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  հրաժարական տվել, կամ գիտե՞ք՝  ինչո՞ւ այսքան ժամանակ նրա փոխարեն նշանակված նախարար չունենք, ինչ-որ բացատրություն տվե՞լ է ժողովրդի իշխանությունը՝ չի տվել: Որտեղ պետք է բացատրություն՝ չի տրվում, որտեղ պետք չէ, այնքան մանրամասն է տրվում, որ դրա կարիքն ընդանրապես չկա, հիմա չեմ ուզում օրինակներ բերել»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը խոսեց նաև սոցիալական հարթակներում վարչապետի ակտիվությունից, մասնավորապես՝ վերջին օրերին, երբ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տարբեր մարդկանց նկարներ է հրապարակում, որոնք խախտում են  հակաճգնաժամային կանոնները:

«Վարչապետը հրապարակում է նկարներ, որոնք, այո, խախտում են անձնական կյանքի իրավունքը, տվյալները, մենք չենք կարող ասել՝ ժողովուրդ ջան, բոլորս մի ընտանիք ենք, ոչինչ, չէ՞, որ ձեզ նկարել ու հրապարակել ենք: Չի կարելի նման բան անել, ցանկացած զարգացած ու ժողովրդավարական երկրում այս ամենի արդյունքում կարող էր շատ խորը ճգնաժամ առաջանալ, և իշխանությունը կարող էր մեծ պրոբլեմներ ունենալ: Իսկ Հայաստանում ոչ մի բան էլ չի կարող լինել»,- ընդգծեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարականի դիմում էր գրել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси