Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վրաստանում տուգանքներ կսահմանեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար

Վրաստանում տուգանքներ կսահմանեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար

14:15 | 05.06.2020 | Քաղաքականություն

Վրաստանում տուգանքներ կսահմանեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար
 
 

Դիմակ կրելու կանոնների խախտման համար տուգանք կսահմանվի. համապատասխան փոփոխությունները Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն ներկայացվել են Վրաստանի խորհրդարան:

Փոփոխությունների համաձայն՝ ֆիզիկական անձը ​​կտուգանվի 50 լարիով (մոտ 17 դոլար)՝ փակ հասարակական վայրում դիմակ կրելու կանոնները խախտելու համար, հայտնում է News-Georgia-ն:

Միեւնույն ժամանակ, իրավաբանական անձը, որը թույլ կտա առանց դիմակ ունեցող քաղաքացիներին մուտք գործել սեփական կամ վարձակալած փակ հանրային տարածք, կտուգանվի 500 լարիով (մոտ 170 դոլար):

Ըստ օրինագծի՝ 50 լարիով կտուգանվեն ուղեւորները, ովքեր դիմակ չեն օգտագործում հասարակական տրանսպորտում, այդ թվում նաեւ մետրոյում: Հասարակական տրանսպորտի առանց դիմակի վարորդը նույնպես կտուգանվի 50 լարիով:

Ինչ վերաբերում է տաքսիին (M1 կատեգորիա), ապա այս դեպքում եւս վարորդը եւ ուղեւորները պետք է դիմակներով լինեն: Եթե ​​ուղեւորը դիմակ չունի, ապա կտուգանվի 50 լարիով, ինչպես եւ տաքսիի վարորդը: 50 լարի տուգանք է նախատեսված ինչպես վարորդի, այնպես էլ ուղեւորների համար, եթե ավտոմեքենայում չորսից ավել մարդ կա՝ վարորդը ներառյալ:

Փոփոխությունները վերաբերում են նաեւ մեկուսացման եւ կարանտինի կանոնների խախտումներին, այս դեպքում ֆիզիակական անձը կտուգանվի 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իսկ իրավաբանական անձը՝ 10 հազար լարիով (մոտ 3.4 հազար դոլար):

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси