Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպք. Կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպք. Կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից

10:57 | 05.06.2020 | Հասարակություն

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 596 դեպք. Կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից
 
 

Հայաստանում հունիսի  5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 65161 (մեկ օրում արվել է 1702 թեստավորում)

Փաստացի այս պահին բուժվում է 8052 անձ (ավելացել է 547-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 3513 անձ, վերջին մեկ օրում 45-ը հոգի:

Ընդհանուր առմամբ, 183 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси