Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատափետելու ու մեղադրելու համար է, այլ՝ մեր պրոբլեմը հասկանալու». Վարչապետ

«Հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատափետելու ու մեղադրելու համար է, այլ՝ մեր պրոբլեմը հասկանալու». Վարչապետ

20:03 | 04.06.2020 | Քաղաքականություն

«Հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատափետելու ու մեղադրելու համար է, այլ՝ մեր պրոբլեմը հասկանալու». Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո, անդրադառնալով վարակվածների թվին, ասաց, որ այսօր հաստատվել է վարակվածների 697  դեպք, ինչը ենթադրում է, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ:

«Արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկատվությունը մեզ տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը: Պատասխանը պարզ և միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած և զանգվածային չպահպանումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ընդգծեց, որ նմանատիպ հազարավոր դեպքեր են արդեն հրապարակվել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իր ֆեյսբուքյան էջում:

Վարչապետի խոսքով՝ մտահոգիչ են այն միտումները, ըստ որի՝ ատելության խոսքի  են արժանանում այն քաղաքացիները, որոնք չեն պահպանել հակահամաճարակային կանոնները, և նրանց վերաբերյալ նկար է հրապարակվել: Այս ամենը վարչապետի համար անընդունելի է, քանի որ խոսքը ոչ միայն նրանց է վերաբերում, այլև բոլորին:

«Ուզում եմ նորից ասել, որ, ցավոք, ես էլ եմ  վարակվել նոր տիպի կորոնավիրուսով, ինչը նշանակում է, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես հարկն է: Հետևաբար՝ ուզում եմ կրկնել, որ հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատափետելու, մեղադրելու ու դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հասկանալու համար է,  ընդ որում, հնարավորինս խորը հասկանալու: Ինքս անձամբ նայում եմ այդ տրամաբանության մեջ, մեզանից շատերը, նաև ես, հնարավոր է՝ հայտնվենք նմանատիպ իրավիճակներում: Բայց երբ տեսնում եմ ընդհատակյա «Վերջին զանգ» կազմակերպած  դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ սխալ է արել Կառավարությունը, իհարկե, կան մարդիկ, որոնք այս հարցի պատասխանը միանշանակ ունեն: Շատերը կասեն կամ ասում են, որ՝ այ, օրինակ, եթե նախորդ իշխանության ժամանակ տնօրեն նշանակված անձինք ազատվեին, այսպես չէր լինի, նախորդ իշխանության ժամանակ նշանակված ոստիկաններն ազատված լինեին, այսպես չէր լինի, դատավորները, պաշտոնյաները, և այլն: Ուզում եմ ասել, որ սա բավականին կասկածելի ճանապարհ է, որովհետև այս տրամաբանությամբ մենք կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, վաճառողներին և, ի վերջո, նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց՝ մեզ բոլորիս»,- հավելեց վարչապետ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս բոլոր հարցերը լուրջ մտածելու տեղիք են տալիս, նա նաև կարծիք հայտնեց, որ այս իրավիճակով պայմանավորված՝ տեղի են ունենում կարևոր փոփոխություններ, քանի որ քայլ առ քայլ, դանդաղ մարդիկ սկսում են վերանայել  իրենց վերաբերմունքը կարգի, օրենքի նկատմամբ:

Վարչապետը համոզված է, որ այս ամենից հետո բոլորը սկսելու են այլ կերպ վերաբերվել կանոններին, օրենքներին և հանրային համակեցության կանոններին, որը, ցավոք, տեղի է ունենում զոհերի կյանքի գնով:

«Այսօր Հայաստանում բնակվող մի օտարերկրացի մի կարճ նամակ է գրել իմ խորհրդականին: Նա ասում է, որ իր դիտարկմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է այն պատճառով, որ Հայաստանում շատ դժվար են հրաժարվում ձեռքով բարևելուց, իրար գրկելուց: Սա մի տեսակետ է, որն արժանի է ուշադրության»,- ընդգծեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси