Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան

«Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան

18:16 | 04.06.2020 | Քաղաքականություն

«Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան

 
 

«Երկու ծայրահեղությունները՝ թե՛ հիստերիան, որը  բարձրացված է, և թե՛ ցինիկաբար ժխտելը, որ այդ հիվանդներն ուղղակի գոյություն չունեն, և մեր երկրում արդեն կան ողբերգական դեպքեր, կարծում եմ, որ ընդունելի չեն»,- կորոնավիրուսի հետ կապված միֆերի մասին ԵՊԲՀ-ում կազմակերպված քննարկման ավարտին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ պետք է կարողանանք ամբողջ հարցը մասնագիտական դաշտում քննարկել:

Մուրադյանի կարծիքով՝ բաց տարածքներում դիմակներ կրելու մոտեցումը դեռևս արդարացված չէ,  սակայն  որպես երկրի քաղաքացի՝ ենթարկվելու է այդ որոշմանը: Միևնույն ժամանակ ԵՊԲՀ ռեկտորն ասաց՝ արդարացված չի այն պնդումը, թե եթե մեքենայի մեջ երկու հոգի են, պետք է պարտադիր դիմակ կրեն՝ անգամ, եթե ամուսիններ են:

 

«Պետք է իրատեսական գնահատել: Դիմակը պաշտպանի՞չ միջոց է: Այո: Սա միանշանակ է և անհերքելի փաստ է: Դիմակը կարո՞ղ է դառնալ ինքն իրեն վտանգավոր: Այո, եթե նա ճիշտ չկիրառվի կամ էլ հնարավորության դեպքում ծալվի, դրվի, կամ էլ մի քանի անգամ օգտագործվի»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Պետական բժշկական համալսարանի ռեկտորի դիտարկմամբ՝ կա հրատապ փոփոխությունների խնդիր: Ըստ նրա՝ պետության ամբողջ ներուժը պետք է ուղղվի բուժական հաստատություններին, յուրաքանչյուր հիվանդանոց այս պահից սկսած պետք է ճանաչվի COVID կենտրոն:

«Համոզված եմ, որ պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, որոնց  պետք է տալ այդ հնարավորությունը՝ անկախ նրանց սեփականության ձևից, ապահովելով նրանց անվտանգությունը՝ լայնածավալ սկսել այդ աշխատանքները և չսահմանափակվել քանակով՝ ասելով, որ մենք փաստացի այսքան իրականացրել ենք թեստավորում: Տեսնո՞ւմ եք, որ ինչքան իրականացնում ենք, էդքան ավելի շատանում է դեպքերի թվաքանակը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ ռեկտորի համոզմամբ՝ պետք է ամեն կերպ փորձել օգնել ու աջակցել բժիշկներին, որոնք և՛ հիվանդանում են, և՛ ֆիզիկապես մաշվում են, հոգնում են՝ երկու ամիս շարունակ հատուկ պաշտպանիչ միջոցներով աշխատելու դեպքում: Անհրաժեշտ է  մոբիլիզացնել ողջ բժշկական ներուժը, անհրաժեշտության դեպքում՝ անել վերապատրաստումներ:

«Պետք է կարողանանք հասկանալ, որ մենք այդքան շատ չունենք այդ բժշկական ներուժից, որ այդպես շռայլ օգտագործենք նման իրավիճակում: Շատ ավելի խնայողաբար և շատ ավելի բարձր գնահատված պետք է լինեն բուժաշխատողները»,- եզրափակեց խոսքը Արմեն Մուրադյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси