Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խաչատուրովը հանդիսանալով մեծ վաստակ ունեցող գեներալ՝ այդ հանձնաժողովում գնա ո՞ւմ հարցերին պատասխանի. փաստաբան

Խաչատուրովը հանդիսանալով մեծ վաստակ ունեցող գեներալ՝ այդ հանձնաժողովում գնա ո՞ւմ հարցերին պատասխանի. փաստաբան

17:45 | 04.06.2020 | Քաղաքականություն

Խաչատուրովը հանդիսանալով մեծ վաստակ ունեցող գեներալ՝ այդ հանձնաժողովում գնա ո՞ւմ հարցերին պատասխանի. փաստաբան
 

Ապրիլյան գործողությունների քննիչ հանձնաժողովի անդամներից մի քանիսը խախտում են ՀՀ սահմանադրությունը, Յուրի Խաչատուրովը հանդիսանալով մեծ վաստակ ունեցող գեներալ՝ այդ հանձնաժողովում գնա ո՞ւմ հարցերին պատասխանի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովին ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստին ներկայանալու ժամկետ էր տվել եւ այսօր վերջին օրն էր։

«Ես ցավով եմ արձանագրում, որ Անդրանիկ Քոչարյանի եւ այդ հանձնաժողովում առկա մի քանի անձանց հայտարարություններին հանրությունը լուրջ է վերաբերվում։ Այդ հանգամանքների հետ կապված ես պարոն Խաչատուրովի հետ խոսել եմ։ Մենք գրավոր պատասխան ենք ներկայացրել այդ հանձնաժողովին, որում ամփոփ ներկայացրել ենք մեր դատողությունները՝ հանձնաժողովի գործունեության, մեր իրավունքների եւ պարտականությունների մասին»,- ասել է փաստաբան Պողոսյանը։

Միհրան Պողոսյանն ասաց, որ այդ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք Սահմանադրությունն ակնհայտ խախտում են. «Այդ հանձնաժողովում կա մարդ, որ հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի մասին օրենքն ԱԺ բերելուց եթե նույնիսկ սպիտակ թուղթ բերի, ինքը պատրաստ է ստորագրել։ Այդ մարդիկ չգիտեն՝ պատգամավորն լինելն ինչ է։ Ու հիմա Յուրի Խաչատուրովը հանդիսանալով շատ մեծ վաստակ ունեցող գեներալ՝ այդ հանձնաժողովում գնա ո՞ւմ հարցերին պատասխանի։ Որ հետո էլ քաղաքական շահարկման ենթարկե՞ն այդ հարցերի պատասխանները։ Այո, այդ հանձնաժողովում կան մարդիկ, որոնց հետ կարող էր քննարկում տեղի ունենար, բայց այդ անձնանց առկայությունը, որոնք Սահմանադրությունն են խախտում։  Յուրի Խաչատուրովը որեւէ անօրինական գործողություն չի կատարել։ Իր կատարած գործողություններն արձանագրված են փաստաթղթերում։ Մենք որեւէ մտավախություն չունենք»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси