Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

15:10 | 04.06.2020 | Քաղաքականություն

Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, մենք պետք է արձանագրենք՝ մեր խնդիրը որն է: Մեր խնդիրն այնպես անելն է, որ առողջապահական համակարգն իսկապես կարողանա սպասարկել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մեր պրոբլեմը, որ մենք ունենք, ամենևին առողջապահական համակարգում չէ, այլ առողջապահական համակարգից դուրս է: Խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է: Եվ վերջին օրերի մեր մոնիթորինգը ցույց է տալիս հետևյալը, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում: Ընդ որում՝ ես հիմա արձանագրում եմ, որ այստեղ մենք ունենք ավելի մեծ ռիսկի գոտիներ, և պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ռիսկի գոտիներից մեկը, երեկվա արձանագրությամբ, մեր բանկային համակարգն է:

Երեկ մենք շատ սերտ աշխատեցինք նաև Կենտրոնական բանկի հետ, և օրվա ընթացքում կարգավորվեց: Բայց այսօր առավոտվանից մենք էլի ստանում ենք տեղեկություններ, որ կանոնները չեն պահվում: Ընդ որում, խնդիրը հետևյալի մեջ է, մի քիչ եզրային է, որ ոչ թե ներսում՝ գրասենյակների ներսի մասին է, այլ քանի որ թոշակների կամ այլ վճարումների հետ կապված մարդկանց մեծ հոսք է լինում, կա հերթերը նաև գրասենյակների տարածքներից դուրս կառավարելու անհրաժեշտություն:

Եվ երեկ մենք այս թեմայով աշխատել ենք, և պարոն Ջավադյան, պետք է խնդրեմ, որ աշխատեք բանկերի հետ, որպեսզի այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլև տարածքից դուրս, որովհետև սա, ըստ էության, մեր ամենակարևոր օջախներից է»,-ասել է վարչապետը

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси