Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իշխանության վերջին թեստը

Իշխանության վերջին թեստը

14:43 | 04.06.2020 | Քաղաքականություն

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

<<Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու։ Այո՜, և՛ բուն, և՛ փոխաբերական իմաստով։ Եվ դա լինելու է վերջին թեստը։ Աղետն արդեն անդառնալի է։ Վերջին կոչս՝ շտապ մի կողմ դրեք ամեն բան։ Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, անցեք լայնածավալ դեզինֆեկցիոն միջոցառումների և պատրաստվեք սարսափին դեմ հանդիման առերեսվելու։ Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ, բարի կարծիք ու խորհուրդ արհամարհելու և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով։ Պետական և այլ միջոցներով հայհոյանք գրող ֆեյքերին էլ հանձնարարեք աղոթքներ գրել։ Բոլորով աղոթե՜նք ժողովրդի առողջության ու փրկության համար։>>

https://www.facebook.com/UrikhanyanTigran/photos/a.726870630730540/2981070328643881/?type=3&av=725735140844089&eav=AfY_8o0qYuDlMvLjv1XqKm7gK-Gu4tP3Gpo5kaJBBJDTiT4H9duXWHu3sAZTxYwPHok&theater

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси