Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը. Հակոբ Ճաղարյան

Ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը. Հակոբ Ճաղարյան

14:11 | 04.06.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է

Եվրահանձնաժողովը հայկական ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպական միության տարածք: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դեկրետային արձակուրդում գտնվող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը անդրադառնալով վերոնշյալին ասել է. «Եթե պրոակտիվ ձևով շարունակեք մեր աշխատանքը, բավականին արագ կարող ենք դուրս գալ, իսկ արագ ասելով ի նկատի ունեմ 2.5 տարի: Այսինքն՝ 2022 թվականի նիստի ընթացքում»:

«Իրավունքի» հետ զրույցում, սակայն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը անդրադառնալով ոլորտի ղեկավարի հնչեցրած մտքին` ասաց.

-Պետական ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այս հարցը հնարավոր լուծել մի քանի ամսում: Բայց դրա համար պետք է ուժեղ թիմ եւ տքնաջան աշխատանք: Ես ուղղակի չեմ պատկերացնում, ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը, որովհետեւ ես չգիտեմ, թե ինքը որտեղից վեցրեց 2.5 տարի, ինչո՞ւ 2022թվականի նոյեմբեր եւ ոչ 2020թվականի դեկտեմբերը, կամ`  2021թվականի փետրվարը: Ես  չեմ կարող հետեւել նրա մտքի թռիչքին: Իմ ասած ցանկացած խոսք ես հիմնավորում եմ փաստերով եւ աշխատանքներով, իսկ նա ոչ մի հիմնավորում չի բերել, բացի անկապ հայտարարությունից: Երեքից-վեց ամսվա լավ աշխատանքի արդյունքում կարելի սեւ ցուցակից դուրս գալ: Բայց դրա համար անհրաժեշտ է պետական կամք, հստակ դիրքորոշում եւ ավելի մեծ գումարների ծախս, քան կարելի էր անել մինչեւ աուդիտի անցկացումը:

Հ,Գ. ՀՀ վարչապետի սենսացիոն հայտարարության մասին առ այն, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ, քաղաքավիավիայի ոլորտում առկա խնդիրներ, սեւ ցուցակում հայտնվելու հետեւանքների մասին պարոն Ճաղարյանի բացահայտումներով հագեցած զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա պագիր համարում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси