Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաթումիի խայտառակ պայմանագիրը մեզ համար սթափության ազդակ է

Բաթումիի խայտառակ պայմանագիրը մեզ համար սթափության ազդակ է

13:52 | 04.06.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է

Այսօր Հայաստանի պատմության  ամենատխուր էջերից մեկի` Բաթումիի պայմանագրի 102-ամյակն է: 1918 թվականի հունվարից թուրքական բանակը  անցավ հարձակման  եւ կարճ ժամանակահատվածում  գրավեց  ամբողջ Արեւմտյան  Հայաստանը եւ Արեւելյանի մեծ մասը: Իրար հետեւից ընկան Էրզրումը, Վանը, Բայազեթը Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ալավերդին, Նախիջեւանը: Եվ միայն Սարդարապատի հերոսամարտում  հայկական բանակին հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Երեւան: 1918 թվականի  հունիսի 4-ին  Բաթումիում  կնքվեց  Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ  խաղաղության եւ բարեկամության մասին խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանին թողնվում էր  ընդամենը Երեւանն ու էջմիածինը` 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով եւ 1 մլն բնակչությամբ: Ավելի քան 1 մլն հայ բնակչությամբ բնակեցված տարածքները անցնում էին  Թուրքիային: Ըստ պայմանագրի` Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, դառնում էր Թուրքիայի կողմից վերահսկելի տարածք առանց որեւէ ապագայի:

Բարեբախտաբար, ամիսներ անց Թուրքիան պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում, եւ Հայաստանը չեղարկեց Բաթումի պայմանագիրը: Ավելին, ստացավ Առաջին աշխարհամարտում հաղթող պետության կարգավիճակ: Սակայն, եթե  այլ հաղթող պետությունները այդ հաղթանակից ունեցան իրենց մեծ չափաբաժինները, ապա Հայաստանը շուտով դարձավ թուրքական նոր ագրեսիայի զոհը: 

Ցավոք, Հայաստանը այդ ժամանակահատվածում մնաց առանց դաշնակիցների: Ռուսաստանում հեղափոխություն էր, Գերմանիան ուներ թուրքամետ դիրքորոշում եւ հանդես էր գալիս հայերի դեմ, իսկ Անտանտայի գլուխը խառն էր իրենց  գործերով եւ հայերը նրան չէին հետաքրքրում, Վրաստանը խաղում էր իր խաղը:

Այսօր`102 տարի անց, կարծես թե շատերը մոռացել են  մեր պատմության այդ ողբերգական էջը եւ  կորցրել են վտանգի զգացողությունը: Երկիր կառուցելու փոխարեն  իշխանության հասած կիսագրագետների ու ամբարտավանների  խմբակը ազգին կիսում է սեւերի ու սպիտակների, պառակտում է, թուլացնում, աշխարհով մեկ խայտառակում ու նսեմացնում: Այնինչ Թուրքիայի  եւ Ադրբեջանի ծրագրերը մնում են ուժի մեջ: Այդ արնախում գազաններին  ընդամենը առիթ է պետք  ավարտին հասցնելու հայ ժողովրդի եւ Հայաստանի ոչնչացման իրենց վաղեմի ծրագիրը: Եվ Աստված մի արասցե, որ մենք նորից ստիպված լինենք  կնքել Բաթումիի պայմանագրի նման մի խայտառակ փաստաթուղթ: Սթափվե՛ք, պատմությունը եւ ազգը ձեզ եւ սերունդներին չի ներելու:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси