Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց է, որից չի զեկուցվում 32-ը, 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց է, որից չի զեկուցվում 32-ը, 2 հարց գաղտնի է (ուղիղ)

11:15 | 04.06.2020 | Քաղաքականություն

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց է, որից չի զեկուցվում 32-ը, 2 հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 4-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 32-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է:

Նշենք, որ նիստը վարում է վարչապետ Նիկոլ ՓՁաշինյանը՝ իր առանձնատնից, քանի որ վարակակիր է եւ ինքնմեկուսացած է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երեւան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին,

- «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին,

- 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին,

- Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси