Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին

Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին

21:13 | 03.06.2020 | Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին
 
 

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակին՝ Մանե Գեւորգյանին եւ վարչապետի աշխատակազմին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Խաչատրյանները պահանջում են պարտավորեցնել պատասխանողներին՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси