Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը՝ տեսակցությունների սահմանափակումները վերացնելու պահանջով

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը՝ տեսակցությունների սահմանափակումները վերացնելու պահանջով

20:58 | 03.06.2020 | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը՝ տեսակցությունների սահմանափակումները վերացնելու պահանջով
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ ՝ տեսակցությունների սահմանափակումները վերացնելու պահանջով։ Այս մասինասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ տեսակցությունների սահմանափակումներն անհասկանալի սկզբունք ունեն, քանի որ եթե լինում են սահմանափակումներ, ապա այն պետք է լինի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ. «Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինն Առաջին ատյանի դատարանն է, սակայն դատարանի՝ նման որոշում չկա։ Քննիչի 2.5 տարի առաջվա կայացրած որոշմամբ կան այսպիսի սահմանափակումներ»։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին եւ մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси