Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական․ Նիկոլ Փաշինյան

Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական․ Նիկոլ Փաշինյան

19:41 | 03.06.2020 | Քաղաքականություն

Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չի այն կարծիքի հետ, որ  կորոնավիրուսի տարածման եւ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ են հնչում քաղաքացիների նկատմամբ։

«Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական, այսինքն՝ մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, ախտորոշենք, թե ինչը այնպես չենք արել եւ անում, որ այս ամենը տեղի է ունենում։ Մեղադրանքի խնդիր չկա, մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ եւ լինում է վնասը պատճառած կողմ։ Այստեղ չկա տուժող եւ վնասը պատճառած կողմ, մենք բոլորս միասին եւ տուժողն ենք, եւ վնասը պատճառողն ենք, հետեւաբար, այս ամենի լուծումը մեկն է՝ հանրային վերահսկողությամբ մենք պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը։ Մեր հիմնական նպատակն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը եւ դրան պետք է հասնենք միասին»,- այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси