Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարությունը 2018-ից ի վեր որեւէ նման գործարքի մեջ չի եղել. Գաբրիել Բալայանը՝ զենքի անօրինական վաճառքի մասին

Կառավարությունը 2018-ից ի վեր որեւէ նման գործարքի մեջ չի եղել. Գաբրիել Բալայանը՝ զենքի անօրինական վաճառքի մասին

18:36 | 03.06.2020 | Քաղաքականություն

Կառավարությունը 2018-ից ի վեր որեւէ նման գործարքի մեջ չի եղել. Գաբրիել Բալայանը՝ զենքի անօրինական վաճառքի մասին

Ես շատ ցավում եմ, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ զենքի անօրինական վաճառքի մասին արված հայտարարություններին:

Երեկ էլ մի անձնավորություն, որ 1990-ականներին մի քանի ամիս ժամանակավոր զբաղեցրել է Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավարի պաշտոնը, փորձում էր անորակ քաղաքական խաղերի մեջ ներգրավել ՊՆ-ին:

Անդրադառնալով կոնկերտ Միքայել Մինասյանի հայտարարություններին, Գաբրիել Բալայանն ասաց. «Առիթից օգտվելով ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018-ից ի վեր, երբ նոր կառավարությունը ձեւավորվել է վարչապետի գլխավորությամբ, որեւէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում ի դեմս ՊՆ-ի, որեւէ նման գործարք տեղի չի ունեցել:

Բացի դրանից, Խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի լիցենզավորման մասին օրենք, մասնավորապես այդ օրենքի 12.1 հոդվածը սահմանում ռազմական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, տարանցիկ փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները: Այդ լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունը տեղի է ունեցել այն պարագայում, երբ ՀՀ վարկանիշը իջնում էր իր միջազգային գործընկերների մոտ՝ կապված հենց զենքի որոշակի առեւտրի հետ:

Ներկայիս պաշտպանության նախարարի անմիջական նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ է դա տեղի ունեցել: Դրանից հետո ընդունվել է ՀՀ կառավարության 2009 թվականի 1308 որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը: Ցանկն էլ է հաստատել ամբողջ սպառազինության:

Ընդհանրապես դրա մասին խոսելուց առաջ խորհուրդ եմ տալիս կարդալ այդ իրավակարգավորումները, դրանից հետո ակնհայտ կդառնա, որ նման հայտարարություններ անելը կամ նման  գործարքների գնալը ոչ միայն անիրական է, անհիմն է, անբովանդակ խոսակցությունների շարան է, այլ ընդհանրապես հնարավոր չէ իրականացնել»,-հայտարարեց փոխնախարարը:

«Ավելին, մենք այդ իրավակարգավորումներով, փաստացի իրականացրել ենք միջազգային մեր պարտավորությունները, որոնք ստորագրվել եւ վավերացվել են այս նույն ԱԺ-ում: Դա ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի շրջանակներում մի շարք պարտավորություններն են: Դա համարում եմ  անորակ քաղաքական շահարկումների հերթական շարան, որեւէ նման բան տեղի չի ունեցել: Բացառվում է, որ փաստեր ներկայացնեն, դատարկ խոսակցություններ են:

ՀՀ կառավարությունը հնչեցված, հայտարարված որեւէ գործարքի մեջ չի եղել՝ 2018-ին ձեւավորվելուց հետո: Գործող կառուցակարգերը պարզապես անիմաստ են դարձնում  նման մութ գործարքների մեջ ներգրավվելը կառավարության կողմից դա բացառվում է»,-հավելեց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси