Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ճիշտ է կողմնորոշվել COVID-19-ի հետ կապված իրավիճակում

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ճիշտ է կողմնորոշվել COVID-19-ի հետ կապված իրավիճակում

17:51 | 03.06.2020 | Քաղաքականություն

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ճիշտ է կողմնորոշվել COVID-19-ի հետ կապված իրավիճակում

Բելառուսը ճիշտ է արել, որ COVID-19 համատեքստում կարողացել է ճիշտ կողմնորոշվել եւ չի դադարեցրել արտադրությունը, չորեքշաբթի ասել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահը չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել՝ հանրապետության կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու համար:

«Ես արդեն ասել եմ՝ գլոբալ ճգնաժամն անդրադառնում է Բելառուսի վրա: Լավ է, որ մենք այդպես դուրս եկանք իրավիճակից եւ չդադարեցրեցինք արտադրությունը: Եթե ​​մենք կանգ առնեինք, երբեք չէինք սկսի այդ արտադրությունը: Դա կարող էր միայն հեքիաթի մեջ տեղի ունենալ»,- կարծում է Լուկաշենկոն:

Ըստ նրա՝ այս ճգնաժամային ժամանակահատվածում չի կարելի կորցնել դինամիկան, թեկուզ եւ՝ քիչ, պետք է ավելի ակտիվ աշխատել, հատկապես՝ տնտեսական ոլորտում՝ «բոլորի համար անսպասելի այս ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս գալու համար»:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси