Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլի հերթական «շուստրիությունը» iravunk.com

Նիկոլի հերթական «շուստրիությունը» iravunk.com

16:50 | 03.06.2020 | Քաղաքականություն

Նիկոլի հերթական «շուստրիությունը

Այն, որ վերջին ժամանակներս Նիկոլը, այն է կնոջ հետ միասին համառ քարոզչական ջանքեր են գործադրում` ցույց տալու համար, թե Հայաստանի ներկայիս կորոնավիրուսային խայտառակ վիճակի հարցով իրենք մեղավոր չեն, ակնհայտ է: Օրերս Աննան էր քարոզում, թե` «Մենք մեղք չունենք, ամեն ինչ արել ենք Առողջապահության նախարարի եւ պարետի հրահանգների համաձայն»: Բայց քանի որ քարոզչական տրյուկն ավելի շուտ հակառակ էֆեկտը ստացավ, վիճակն էլ շարունակում է օր-օրի միայն բարդանալ, գործի անցավ Նիկոլը, այս անգամ էլ փորձելով համոզել, թե չէ, ինչ արդարանալ, ինչ բան: Համենայնդեպս, այսօրվա իր հերթական անհամ ելույթը նա այսպես սկսեց. «Երեկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի եւ սկսեցի, ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ, ընդհուպ, որ մենք կամ ես հիմա մեղավորներ եմ փնտրում ստեղծված իրավիճակի համար: Ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել, որովհետեւ ես ինքս էլ վարակվել եմ եւ իմ ընտանիքին վարակել եմ կորոնավիրուսով, հետեւաբար ո՞ւմ վրա պետք է գցեմ այդ մեղքը: Այստեղ խնդիրը մեղքի մասին չէ, այլ մեր պրոբլեմը ճանաչելու մասին է: Իսկ այդ պրոբլեմը մենք վաղուց գիտենք: Տարիներ առաջ եմ ես անդրադարձել՝ սկսած հերթ կանգնելու պրոբլեմից: Ինչ մեղավորների փնտրտուքի մասին է խոսքը, երբ խոսքը մեր ծնողների, մեր ազգային անվտանգության մասին է: Հարցը հետեւյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս վիճակը հաղթահարել, թե` ոչ: Խնդիրը շատ պարզ է, կանոնները հստակ սահմանված են, թե ինչ պետք է անենք, որ մեր կորը նվազի...»:


Նիկոլի գոնե մեկ մտքի հետ պետք է համաձայնենք. իհարկե, երկրի թիվ 1 նպատակը այսօր կորոնավիրուսի կայունացումը, ապա` հաղթահարումն է: Բայց միայն այն, որ վարակի ի հայտ գալուց երեք ամիս անց «կորը նվազեցնելուց» ենք խոսում, մեկ պարզ հարց է առաջ բերում` իսկ ինչո՞ւ կորը մինչ այսօր նվազեցված չէ, երբ բազում այլ երկրներում վարակը հաղթահարման փուլ է մտել: Դա նշանակում է, որ ունենք լրջագույն խնդիր, առանց որը կարգավորելու, դժվար թե ունենանք Նիկոլի ասած «կորի նվազեցումը»: Դա էլ իր հերթին նշանակում է մեկ պարզ բան` կան մեղավորներ եւ նրանց պետք է գտնել ու նրանից ազատվել, դա է առաջնայինը, ինչքան էլ, որ Նիկոլը փորձի նման քայլը երկրորդական համարել:

Իսկ թե ինչու է Նիկոլը փոձում մեղավորների հայտնաբերումը երկրորդական ներկայացնել, դա էլ է ակնհայտ. մեղավորն ինքն է ու իր շրջապատը: Փաստերի պակաս չկա, ասենք անգամ նրա հիշատակված կարճ խոսքից է դա ակնհայտ: Այսպես, Նիկոլը սկսում է. այսպես «Երեկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի եւ սկսեցի...»: Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ոչ միայն ֆլեշմոբ խաղալու, այլ նույնիսկ քիթը սրբելու ժամանակ ունի, բնական է, որ երկիրն էլ պետք է նման ծանրագույն վիճակում լինի: Ու սրանից հետո ամենատափակ արդարանալու ձեւն է գտել. «Որովհետեւ ես ինքս էլ վարակվել եմ եւ իմ ընտանիքին վարակել եմ կորոնավիրուսով»: Երկիրը չթաթախեիք կորոնավիրուսի մեջ, հիմա էլ չէիք վարակվի. ո՞վ է մեղավոր, որ վիրուսի դեմ պայքարի հարցում բացարձակ անընդունակ եք: Չէ, մեղավորը, պարզվում է, ժողովուրդն է: «Անկարգապահ ժողովուրդ է»,- այս միտքն է փորձում առաջ բրթել Նիկոլը: Մեկ պարզ հարց. իսկ վրացիներն աշխարհի ամենակարգապահ ժողովո՞ւրդն են: Գործնականում, ոչ մի տարբերություն, երկուսի մոտ էլ կենցաղային նույն մոտեցումներն են: Պարզապես Վրաստանի կառավարությունը կարողացավ իրավիճակը վերահսկել, Հայաստանինը` ոչ:

Ուրեմն ի՞նչ էպետք անել` «կորը նվազեցնելու» համար: Անընդունակներին, որոնք իրենց գործողություններով հսկայական վնասներ պատճառեցին երկրին ու ժողովրդին, պետք է առնվազն հեռացնել: Հակառակ դեպքում «կորը միայն կաճի»:

Ի դեպ, տիկին Աննան գոնե մեկ հարցում ճիշտ էր` Առողջապահության նախարարն ու պարետը եւս, Նիկոլի հետ միասին, մեղքի հսկայական բաժին ունեն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси