Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի

Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի

13:10 | 03.06.2020 | Քաղաքականություն

Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի

Քիչ առաջ հեռախոսզրույց եմ ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ, որի հետ քննարկել եմ Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերի առջեւ քաղաքացիների կուտակումները եւ հերթերը կարգավորելու հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն, գործառնական ժամը երկարացվի, հաճախորդներն օգտագործեն ինտերնետ բանկինգը՝ բանկերում եւ դրանց դիմաց քաղաքացիների հերթերը կարգավորելու համար։

Հուսով եմ՝ բանկերի առջեւ կուտակումների խնդիրը կկարգավորվի արագ»,-նշել է Մարուքյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси