Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամենայն հավանականությամբ Գոռ Աբրայամյանն օրինակ է վերցրել իր ղեկավար Ա. Դավթյանի

Ամենայն հավանականությամբ Գոռ Աբրայամյանն օրինակ է վերցրել իր ղեկավար Ա. Դավթյանի

18:32 | 02.06.2020 | Քաղաքականություն

Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը գրում է. 

Այսօր, պատահական հանդիպեցի Առաջին Լուրեր ԶԼՄ-ի կայքով հրապարակված մի նյութի, որում ոմն՝ Գոռ Աբրայամյանն իր կայք էջում հրապարակել էր ՀՀ գլխավոր դատախազության մի գրության՝ (թիվ 12/12/3142-20 առ. 05.03.2020թ.) մեկ հատված և այդ անհասկանալի գրության առկայությամբ փորձել է ինձ ստախոս հանել: Այսպիսով ես Ցոլակ Էդուարդի Խաչատրյանս ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես թիվ 12/12/3142-20 առ. 05.03.2020թ. գրությունը երբևիցե չեմ ստացլ և չեմ էլ տեսել, իսկ եթե այդ գրության առկայությունն որև է մեկն կարող է համարել՝ անձնական ընդունելիության իրականացում, ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Դավթյանը, ապա գտնում եմ, որ նման մարդը առնվազն լուրջ բժկական հետազոտման կարիք ունի: Նշեմ ավելին, Գոռ Աբրայամյանի կողմից հրապարակված նյութի ստորև մասում ներկայացված փաստաթղթերն որևէ, կրկնում եմ որևէ առնչություն չունեն իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Դավթյանին 21.05.2020 թ-ին առցանց ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ՝ առ այն որ ՀՀ պաշտպանության նախարարն և հնարավոր է ևս այլ պաշտոնատար անձիք ենթադրյալ կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք: Դե ամենայն հավանականությամբ Գոռ Աբրայամյանն օրինակ է վերցրել իր ղեկավար Ա. Դավթյանից:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси