Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

14:18 | 02.06.2020 | Քաղաքականություն

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել 

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Ջանոյանը։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրապարակման տակ մի օգտատեր Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում էր կատարել, որը հանրության շրջանում բացասական արձագանք էր ստացել։

Դատախազությունը Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси