Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեք հիվանդանոցում ռեանիմացիոն մահճակալների խոշոր ավելացումներ ենք ունենալու․նախարար

Երեք հիվանդանոցում ռեանիմացիոն մահճակալների խոշոր ավելացումներ ենք ունենալու․նախարար

19:45 | 01.06.2020 | Քաղաքականություն

Երեք հիվանդանոցում ռեանիմացիոն մահճակալների խոշոր ավելացումներ ենք ունենալու․նախարար

Վերջին օրերին մի քանի նոր ռեանիմացիոն մահճակալներ են ընդգրկվել կորոնավիրուսի դեմ պայքարում եւ եւս մի քանի հիվանդանոցում էլ նախատեսվում են խոշոր ավելացումներ։  Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Արդեն փոքր ավելացումներ ունեցել ենք․ խոսքը Արտաշատի ԲԿ-ի մասին է եւ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի։ Երեք խոշոր ավելացումներ էլ ունենալու ենք՝ մեկը Աստղիկ բժշկական կենտրոնում՝ մոտավորապես 20 ռեանիմացիոն մահճակալ եւ եւս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ եւ Էրեբունի բժշկական կենտրոնում մոտավորապես 45-ից 50 ռեանիմացիոն մահճակալ եւ այդ գործողությունները կախված են լինելու վարակի տարածման կետից»,- ասաց նախարարը։

Լրատվամիջոցներից մեկի հարցին՝ արդյոք կիսում է պատգամավորներից մեկի կարծիքն այն մասին, որ շուտով մարդիկ տներում մահանալու են կորոնավիրուսից, նա բացասական  պատասխան տվեց։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси