Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանի քաղաքապետարանի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Երեւանի քաղաքապետարանի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

17:05 | 01.06.2020 | Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետարանի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
 

Քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված 2 դեպք կա, 2-ն էլ գրանցվել է նախորդ շաբաթ։ Այս ամսին այսօր՝ հունիսի 1-ին, NEWSam-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե քաղաքապետարանում տասնայակ աշխատակիցներ կան, որոնց հարազատների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն ո՛չ պատշաճ ախտահանվում են աշխատասենյակները, ո՛չ էլ թեստավորում են հնարավոր շփում ունեցողներին։

«Նրանք խոցելի խմբում չեն, բոլոր այն աշխատակիցները, որոնք վտանգավոր խմբում են, աշխատանքի չեն գալիս։ Պարետատան կողմից սահմանված բոլոր կանոները պահպանվում են, ախտահանվում են աշխատասենյակները, բոլոր աշխատակիցները պարտադիր դիմակներ եւ ձեռնոցներ են կրում, չնչ ցուցում, որ կա, քաղաքապետարանում խստորեն պահպանում են»,- ասաց նա։

Հարցին, որ մամուլը գրում է, որ վարակվածներից մեկը քաղաքապետ Հայկ Մարությանի քարտուղարուհին է, եւ որ նա օգտվել է քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված ավտոբուսից, արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, Կուբատյանը պատասխանեց․ «Անձնական տվյալներից ելնելով, չեմ կարող հրապարակել վարակվածների անունները եւ նրանց ով լինելը։ Կանոնները խստորեն պահպանվում է նաեւ ավտոբուսներում, ախտահանվում են, մարդիկ կրում են դիմակներ, ինչպես հանրային տրանսպորտի ավտոբուսներն են աշխատում, այնպես էլ քաղաքապետարանի ավտոբուսները, ոչ մի տարբերություն»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси