Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, նրանք նվիրված են իրենց երկրներին» Լուկաշենկոն:

«Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, նրանք նվիրված են իրենց երկրներին» Լուկաշենկոն:

16:48 | 01.06.2020 | Քաղաքականություն

«Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, նրանք նվիրված են իրենց երկրներին» Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի: Այս մասին գրում է belta.by կայքը:

«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Եվ Պետանվտանգության կոմիտեին այդ ոլորտում նախագահի հետ միասին առաջատար դեր է վերապահված` պաշտպանելու մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք լիովին տեղյակ ենք այն նպատակներին, որոնք ունեն այստեղի որոշ քամի փչողներ: Այդ նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մոտ մայդան սարքել: Նրանք այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել և չհամեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում մինչ այդ տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:
«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք: Ինչպես էլ տեղի ունեցած լինեն Հայաստանում և Ուկրաինայում իրադարձությունները, նրանք երկուսն էլ` և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են: Ես նրանց հետ արդեն մոտիկից եմ ծանոթացել: Նրանք անխոս տաղանդավոր մարդիկ են և որ գլխավորն է` իրենց երկրների հայրենասերներն են: Նրանք նվիրված են իրենց երկրներին»,-ասել է Լուկաշենկոն:

«Իսկ մերոնցից ոմանք գրոշներով ցանկանում են ծախել այն ամենը, ինչն այստեղ ստեղծվել է ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանության կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծված: Դրա համար էլ դա թույլ տալ չի կարելի: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, «մայդանացվածներին» եմ սա ասում, որ մենք երբեք թույլ չենք տա ապակայունացնել իրավիճակը մեր երկրում»,-հայտարարել է նախագահը:

Բելառուս առաջնորդն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ մարդկանց ոչ ոք չի խանգարում արտահայտել իրենց կարծիքը, սակայն պետք է մնալ նաև օրենքի շրջանակում:

«Մենք ոչ ոքի բերանը չենք փակի: Խնդրեմ, Մինսկում և բոլոր քաղաքներում հատուկ կետեր կան, որտեղ կարելի է քննարկումներ անցկացնել: Եթե չեմ սխալվում՝ Մինսկում այդ կետերը 6-ն են: Մեր գործը վերահսկողությունն է, որպեսզի սահմաններից դուրս չգան: 6 կետ կա Մինսկում, գնա, դեբատներ արա: Սակայն Պետանվտանգության կոմիտեն ոստիկանության հետ համատեղ ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ օրենքի խախտումներ լինեն»,-ընդգծել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Բելառուսի համար մի քանի «համավարակներ» կան: Ըստ բելառուս առաջնորդի՝ առողջական համավարակից բացի կա նաև ընտրություններին ընդառաջ քաղաքական համավարակ, տնտեսական համավարակ և մի շարք այլ համավարակներ, որոնք պտտվում են իրենց շուրջը, բայց դեռևս չեն համարձակվում քիթը մտցնել Բելառուս:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси