Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մի քանի անգամ հնարավոր կլինի մեծացնել ՀՀ ներմուծվող գազի ծավալները. ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Մի քանի անգամ հնարավոր կլինի մեծացնել ՀՀ ներմուծվող գազի ծավալները. ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

13:21 | 01.06.2020 | Քաղաքականություն

Մի քանի անգամ հնարավոր կլինի մեծացնել ՀՀ ներմուծվող գազի ծավալները. ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
 

Մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ:

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի եւ Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները:

Այդ կապակցությամբ դեսպան Թումանյանը հատուկ ընդգծեց գազ-էլեկտրաէներգիա փոխանակման կարեւորագույն ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի (կամ փոփոխությունների) հրատապ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հայկական կողմի համապատասխան առաջարկություններն ամիսներ առաջ ներկայացվել են ԻԻՀ նավթի նախարարություն:

ՀՀ դեսպանը նաեւ հավելեց, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում գործունեության հուսալիության եւ արդյունավետության առումով Իրան-Հայաստան գազամուղը շահեկանորեն կարող է տարբերվել մյուս հարեւան երկրների հետ Իրանի ունեցած համատեղ գազամուղերից, ինչը լրացուցիչ խթան կարող է լինել այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացման համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ակտիվացման խնդիրներին՝ այդ թվում ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների ներդրման միջոցով:

Զրուցակիցները պայմանավորվեցին կազմակերպել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների եւ ԻԻՀ նավթի նախարարությունների միջեւ տեսակոնֆերանս, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի դրույթները, եւ կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության այլ խնդիրներ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси