Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

19:15 | 31.05.2020 | Քաղաքականություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը
 
 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության  ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից սկսած շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի, Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:

Մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Արձանագրված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, նաև Տեսչական մարմնի մասնագետները վարորդների և ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող մշտադիտարկումներին զուգահեռ Տեսչական մարմնի բոլոր տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մարզերում ևս հսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:

Առավոտից ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող  լայնամասշտաբ մշտադիտարկումները և ուժեղացված վերահսկողությունը շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси