Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում ձերբակալվել է սևամորթ տղամարդուն դաժանորեն սպանած ոստիկանը. երկրով մեկ շարունակվում են բողոքի ակցիաները (լուսանկարներ)

ԱՄՆ-ում ձերբակալվել է սևամորթ տղամարդուն դաժանորեն սպանած ոստիկանը. երկրով մեկ շարունակվում են բողոքի ակցիաները (լուսանկարներ)

16:57 | 31.05.2020 | Քաղաքականություն

ԱՄՆ-ում ձերբակալվել է սևամորթ տղամարդուն դաժանորեն սպանած ոստիկանը. երկրով մեկ շարունակվում են բողոքի ակցիաները (լուսանկարներ)

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում օրեր առաջ սևամորթ իրավախախտին դաժանորեն սպանած ոստիկանին ուրբաթ ձերբակալել են․ մարդասպանության համար ներկայացված մեղադրանքի համաձայն՝ ոստիկանը ծնկով 3 րոպե շարունակ սեղմել է սևամորթ տղամարդու վիզը՝ անտեսելով նրա աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը, հայտնում է Daily Mail պարբերականը։

Մինեսոտայի 4-րդ դատական շրջանի դատարանում հարուցված քրեական գործի համաձայն՝ Դերեկ Չաուվին անունով ոստիկանի նկատմամբ 500 000 դոլարի չափով գրավ է սահմանվել։ Փաստաթղթում տեղեկություն չկա Չաուվինի ազատ արձակման պայմանների կամ նրա՝ բանտից արդեն դուրս եկած լինելու մասին։

Հենեփին շրջանի դատախազ Մայք Ֆրիմանի հայտարարության համաձայն՝ Չաուվինը ուրբաթ երեկոյան ձերբակալվել է պետական քննիչների կողմից, նրան սպիտակամորթ սպայի ձերբակալությունը պահանջող համազգային բողոքների ցույցերի և դրանց հաջորդած անկարգություններից հետո երրորդ կարգի սպանության համար մեղադրանք է առաջադրվել։

Հայտնի է, որ երկրի տարբեր հատվածներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք երբեմն վերածվում են անկարգությունների։

Հիշեցնենք, որ Մինեապոլիսում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը կապված են օրերս սոցցանցերում տարածված՝ 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը, ինչի հետևանքով սևամորթ տղամարդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյալ երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси