Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181

10:58 | 31.05.2020 | Քաղաքականություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 9282 է, մահվան դեպքերինը՝ 181

Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 131 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 50 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 181-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386, փաստացի բուժվողներինը՝ 5715 (մեկ օրում ավելացել է 280-ով): Մեկ օրում թեստավորվել է 984 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 58065 քաղաքացի:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси