Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բելառուսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 41.000-ը

Բելառուսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 41.000-ը

17:48 | 30.05.2020 | Քաղաքականություն

Բելառուսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 41.000-ը

Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով, մահացել է ևս 5 մարդ։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր առմամբ երկրում դեպքերի թիվը հասել է 41 658-ի, կատարվել է 526 559 թեստավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 229 հիվանդ, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով Բելառուսում մայիսի 30-ի դրությամբ ապաքինվել և դուրս է գրվել 17 964 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ հաստատվել էր COVID-19-ը։ Անցած մեկ օրում առողջացածների թիվն աճել է 574-ով։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси