Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ

13:48 | 30.05.2020 | Քաղաքականություն

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ

Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։

«Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է։

26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1942 նմուշառում, մայիսի 12-ից 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 619 նմուշառման հետազոտություն»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси