Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները

ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները

10:33 | 30.05.2020 | Քաղաքականություն

ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները

Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդում էին ԱՄՆ իշխանությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ելույթը հեռարձակել Է Սպիտակ տունը։ Այս մասին նշվել է ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես արձանագրել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնն ավելի վաղ «հայտնել է, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացնեն» ԱՀԿ-ում: «Սակայն նրանք հրաժարվել են դա անել», - հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ ԱՄՆ – ն «այսօր խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր կապերը»։ Վաշինգտոնը մտադիր է տարեկան մոտ 450 մլն դոլարի չափով միջոցներ ուղղել այլ կարիքների համար, որոնք ավելի վաղ հատկացնում էր տվյալ կազմակերպությանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси