Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Գազպրոմ»-ը Բելառուսի համար չի իջեցրել գազի գինը և պահանջել է վերադարձնել պարտքը

«Գազպրոմ»-ը Բելառուսի համար չի իջեցրել գազի գինը և պահանջել է վերադարձնել պարտքը

20:52 | 29.05.2020 | Քաղաքականություն

«Գազպրոմ»-ը Բելառուսի համար չի իջեցրել գազի գինը և պահանջել է վերադարձնել պարտքը

 
 

Ռուսական գազի մատակարարման համար Բելառուսի պարտքը կազմում է 165,57 մլն դոլար: «Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է պայմանագրի վերանայման շուրջ բանակցություններ սկսել միայն պարտքի վերաբերյալ հարցի կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, գրում է lenta.ru-ն։

Ընթացիկ տարում «Գազպրոմ»-ը չի նվազեցնի գազի գինը հարևան hանրապետության համար։

 

Միլլերի խոսքով՝ մայիսի 29-ին ընկերության դիրքորոշման մասին նամակն ուղարկվել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչին:

Գարնանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս բողոքել է ռուսական գազի թանկացումից։ Մայիսին նա նշել էր, որ նույնիսկ Գերմանիան այն երկու անգամ ավելի էժան է գնում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում տնտեսապես հիմնավորված է համարել գինը՝ ընդգծելով, որ այն ձևավորվում է շուկայական կոնյունկտուրայի հիման վրա՝ հաշվի առնելով մատակարարների ծախսերն ու ներդրումները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси