Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Զվարթնոցում» ռումբի կեղծ ահազանգի հետքերով. Պարզվել է, թե ով է եղել զանգահարողը

«Զվարթնոցում» ռումբի կեղծ ահազանգի հետքերով. Պարզվել է, թե ով է եղել զանգահարողը

19:13 | 29.05.2020 | Հասարակություն

«Զվարթնոցում» ռումբի կեղծ ահազանգի հետքերով. Պարզվել է, թե ով է եղել զանգահարողը
 
 

Մայիսի 28-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել:

Մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որը մայիսի 28-ին, ժամը 06.00-ին, Թալին քաղաքից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси