Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան

18:57 | 29.05.2020 | Քաղաքականություն

Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան
 

Կորոնավիրուսով պայմանավորված հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է, ավելացումները արվել են պարգեւատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարգեւավճարներ են ստացել նաեւ շտապբուժօգնության աշխատակիցները: Առողջապահության նախարարությունն ապահովում է նաեւ բուժաշխատողների կեցության եւ սննդի հարցը:

Ինչ վերաբերում է բուժանձնակազմի պակասին, ապա ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը եւ կարողացել է աշխատանքներում ներգրավել կամավորների, կլինիկական օրդինատորների»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այս համատեքստում կառավարությունը միջոցներ է  ձեռնարկում հանրապետությունում բժշկական կարողությունները, վերակենդանացման բաժանմունքների կարողություններն ավելացնելու համար. Բայց մենք բոլորս, սիրելի հայրենակիցներ ունենք հնարավորություն նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси