Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան

Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան

18:36 | 29.05.2020 | Քաղաքականություն

Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան

Իհարկե, հետագայում լինելու են տարբեր տեսակի մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը գրված է բավականին մանրամասն եւ բարդ իրավական անգլերենով, տերմիններով եւ պետք է ուշադրություն դարձնել այն տերմինալոգիային եւ այն մեկնաբանություններին, որը թե կիրառվում է ՄԻԵԴ-ի կողմից, թե այլ անդամ երկրներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի ՍԴ-ին ուղղված պատասխաններին:

Պաշտպաններց Արամ Վարդեւանյանն էլ ասաց. «ՍԴ-ի դիմումը ՄԻԵԴ-ին աբստրակտ հարցադրումների շրջանակներում է եւ դա բնական է, որովհետեւ ի վերջո, ՄԻԵԴ-ը չէ, որ պետք է այս հարցի լուծումը տա կամ քրեական գործի մանրամասներին տիրապետի, իսկ ՍԴ-ն հենց կոնկրետիզացման սկզբունքներից է իր գործողություններն իրականացնում: Կոնկրետիզացման սկզբունքը միշտ գործել է եւ հենց այդ սկզբունքից ելնելով ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Հետաքրքիր էր, որ նույնիսկ դատավոր Աննա Դանիբեկյանի պայմաններում, նա ստիպված հետաձգեց այդ հարցի լուծումը: Այսինքն ինքը նույիսկ չկարողացավ դա մերժել: Հետեւաբար հարցի պատասխանը տրվելու է ՍԴ-ի կողմից նաեւ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ելակետերը»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси