Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դուրս ենք գալու փողոց, եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի․ Արա Վարդանյան

Դուրս ենք գալու փողոց, եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի․ Արա Վարդանյան

17:19 | 29.05.2020 | Քաղաքականություն

Դուրս ենք գալու փողոց, եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի․ Արա Վարդանյան
 
 

Մենք դուրս ենք գալու փողոց, եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

«Վերջին 20 տարվա ընթացքում, Ռուսասատնը երբեւէ չի բացահայտել մի պարզ գաղափար, որ Հայաստանը բանակցում է փուլային տարբերակի մասին։ Նման հայտարարություն մենք լսել ենք այն պայմաններում, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, երրորդ նախագահի վրա կա եւս շինծու քրեական գործ։ Կարծում եմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված մնալը, Նիկոլ Փաշինյանի համաի խնդիր է լուծում Արցախի հարցով ոչ հայանպաստ լուծմանը առաջ գնալու առումով ։ Նիկոլ Փաշինյանը միանշանակ չի հաջողի դրանում, քանի որ կասկած չունեմ, որ շատ շուտով Ռովերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ։ Իհարկե մեծ հույսեր կան ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի կարծիքների հետ, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ ամենավերջին որոշումը կայացնելու է Աննա Դանիբեկյանը։ Անկախ ՍԴ-ի որոշումից, վերջին որոշումը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի կամ գործը պետք է կարճվի, ընդունելու է Աննա Դանիբեկյանը եւ տեսնելով, թե ինչ է անում Աննա դանիբեկյանը վերջին 1 տարվա ընթացքում, չեմ զարմանա, որ նա կրկին մտնի դահլիճ եւ կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, բայց այդ ժամանակ մենք արդեն դուրս ենք գալու փողոց, որովհետեւ այստեղ անձի կռիվ չէ, սա Քոչարյանի ազատության պայքարը չէ, սա Արցախի պայքարն է, Արցախի ազատ եւ անկախ մնալու պայքարն է եւ այդ պայքարում մենք ունենք հազարավոր նույնիսկ տասնյակ հազարավոր աջակիցներ։ Կրկին զգուշացնում եմ իշխանությանը, մի փորձեք նույնիսկ մոտ գալ Արցախի հարցին, քանի որ ձեզ մոտ դա չի ստացվելու եւ վերհիշեք Լեւոն Տեր-Պետրոսյանի փառապանծ ուղին, թե ոնց ինքը հեռացավ․ ուղղակի Լեւն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի այն է, որ Տեր-Պետրոսյանն անկեղծ էր եւ բացահայտեց, թե ինչ է անելու եւ արդյունքում իրեն հեռացրին իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանն ավելի ստոր է գործում, նա նույնն էանում, բայց անում է տակից, այսինքն մեզ տարբեր բաներ է ասում, բայց անում է լրիվ այլ բան»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси