Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ստացվում է այնպես, որ եթե մենք ուզում ենք աշխատել՝ պահելու մեր ընտանիքները, ուրեմն մենք հակահեղափոխականներ ենք։ Բաց նամակ ՀՀ Վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներից

Ստացվում է այնպես, որ եթե մենք ուզում ենք աշխատել՝ պահելու մեր ընտանիքները, ուրեմն մենք հակահեղափոխականներ ենք։ Բաց նամակ ՀՀ Վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներից

19:21 | 28.05.2020 | Հասարակություն

Ստացվում է այնպես, որ եթե մենք ուզում ենք աշխատել` պահելու մեր ընտանիքները, ուրեմն մենք հակահեղափոխականներ ենք

Բաց նամակ ՀՀ Վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներից

Հարգելի պարոն Վարչապետ, Ձեզ են դիմում մինչև 50.000 հոգուց բաղկացած բնագավառի(ռեստորանային բիզնեսի)աշխատողները: Մենք բաց նամակ էինք ուղղել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տ.Ավինյանին` մեր բնագավառի սահմանափակումները վերանայելու խնդրանքով և հնարավորություն տալ մեզ վաստակել մեր օրվա հացը:

Այնուհետ տեղի ունեցավ մեր բնագավառի շահառուների ինքնաբուխ հավաքը, որին հետևեց հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ: Նրանց հետ եկանք մի հայտարարի, որ ներկայացնենք նամակ, որտեղ պետք է մանրամասն նշենք, թե ինչպես ենք պատրաստվում աշխատել` պահպանելով սահմանված կանոնները: Ուղարկել ենք տվյալ նամակը ու մինչ այսօր չենք ստացել ոչ մի պատասխան, որը շատ վիրավորական է, ավելին՝ լսում ենք միայն քննադատություններ:Ստացվում է այնպես, որ եթե մենք ուզում ենք աշխատել` պահելու մեր ընտանիքները, ուրեմն մենք հակահեղափոխականներ ենք

: Հուսով ենք, որ մեր նամակն անարձագանք չի մնա, և քայլեր կձեռնարկվեն նաև մեզ մտահոգող հարցին լուծում տալու համար։

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси