Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ծովագյուղում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել․ բոլորը տանն են մեկուսացված․ համայնքի ղեկավար

Ծովագյուղում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել․ բոլորը տանն են մեկուսացված․ համայնքի ղեկավար

17:57 | 28.05.2020 | Հասարակություն

Ծովագյուղում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել․ բոլորը տանն են մեկուսացված․ համայնքի ղեկավար
 
 

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում վերջին երկու օրերին կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ասաց համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը։

«Մոտ 10-12 ընտանիք են, վերջին 2 օրվա ընթացքում է վիրուսը ախտորոշվել։ Շփման շրջանակը դեռ պարզ չէ։ Նրանց մեջ քրոնիկ հիվանդություն ունեցողներ եւ երեխաներ չկան, բոլորը միջին տարիքի են, մոտավորապես 30-55 տարեկան»,- ասաց նա։

Հարցին, թե այս պահին համայնքում ի՞նչ վիճակ է, սովորաբար նման բռնկման դեպքում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում, որպեսզի ավելի խիստ հսկողություն իրականացվի, Գեւորգյանը պատասխանեց․ «Կարիք չկա, բոլորը գնացել, իրենց տներում մեկուսացել են։ Մարզպետարանի հետ էլ քննարկումներ են ընթանում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси