Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա». Գագիկ Ծառուկյան

«Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա». Գագիկ Ծառուկյան

12:35 | 28.05.2020 | Քաղաքականություն

«Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա». Գագիկ Ծառուկյան

Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական  ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս   Հանրապետության տոնի առթիվ: Արդեն 102 տարի մայիսի 28-ը խորհրդանշում է վերածնունդի ու դարերով փափագած անկախության ճանապարհի սկիզբը:  Գոյատևելով ընդամենը 2 տարի՝ Հայաստանի առաջին հանրապետությունը փայլուն կատարեց իր պատմական առաքելությունը՝  հայ ժողովրդին զինելով անկախ պետականություն ունենալու հաստատակամությամբ ու նպատակասլացությամբ:

Սկզբում Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականին արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման ճանապարհի սկզբնաքարը դրվեց  հենց առաջին  հանրապետության հռչակմամբ: 29-ամյա Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր համավարակով պայմանավորված դժվարին օրեր է ապրում, սակայն մենք բոլորս պետք է հաստատակամ լինենք  վստահորեն առաջ շարժվելու, մեր երկրի տնտեսությունը աստիճանաբար զարգացնելու, մեր անկախ պետականությունը հզորացնելու գործում:

Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա: Այս նպատակին մենք կարող ենք հասնել բացառապես բոլորիս միասնականությամբ, մեր երկրի վաղվա օրն ավելի պայծառ դարձնելու հաստատակամությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա՝ Հանրապետության տոնի առթիվ: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն, ամուր հավատ, դժվարությունները հաղթահարելու կամք և տոկունություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси