Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին-առանձին այցելում են Սարդարապատի հուշահամալիր

Բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին-առանձին այցելում են Սարդարապատի հուշահամալիր

10:20 | 28.05.2020 | Հասարակություն

Բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին-առանձին այցելում են Սարդարապատի հուշահամալիր

Այսօր՝ Առաջին Հանրպետության օրվա առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Սարդարապատի հուշահամալիր: 

Նշենք, որ ամեն տարի այստեղ, ինչպես նաեւ Սփյւուռքում միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։

Թեեւ բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիր են այցելում առանձին-առանձին, սակայն բոլորը դիմակով են:

Առաջին Սարդարապատի հուշահամալիր է այցելել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հուշահամալիր են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նշենք, որ տոնի առթիվ Հայաստանում է գտնվում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси