Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եթե դիմակ չկրելու համար տուգանում ենք, վարակը մանկատուն ու տարեցների տուն թողնելու համար ի՞նչ պետք է արվի. ԼՀԿ-ի հարցը

Եթե դիմակ չկրելու համար տուգանում ենք, վարակը մանկատուն ու տարեցների տուն թողնելու համար ի՞նչ պետք է արվի. ԼՀԿ-ի հարցը

19:55 | 27.05.2020 | Քաղաքականություն

Եթե դիմակ չկրելու համար տուգանում ենք, վարակը մանկատուն ու տարեցների տուն թողնելու համար ի՞նչ պետք է արվի. ԼՀԿ-ի հարցը
 
 

Համավարակը հատեց տարեցների տան ու մանկատան սահմանները. ո՞րն էր պատճառը, դա ում թերացումն էր եւ ինչպես են հիմա այդ հաստատությունների շահառուները: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հարցուպատասխանաի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Եթե դիմակ չկրելու համար քաղաքացին տուգանքի է ենթարկվում, ապա այս դեպքում ի՞նչ պետք է արվի»,-ասաց նա:

Հարցին պատասխանեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Դեռեւս փետրվարից մենք հրահանգներ ենք տվել բոլոր փակ տիպի հաստատություններին՝ տուն-ինտերնատներ, խնամքի տներ, մանկատներ, քրեակատարողական հիմնարկներ, բանակ եւ այլն, տեղում միջոցառումներ իրականացնելու համար, որպեսզի նվազեցվի այն ռիսկը, որին կենթարկվեն այդ փակ հաստատությունները: Սակայն 100 տոկոսով բացառել դա, բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միեւնույն է, պետք է գնան տուն, գան: Դժբախտաբար ունենք երկու նման օջախ՝ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը: Մանկատան մասով ասեմ, որ այս հիվանդությունը երեխաների համար ավելի քիչ վտանգավոր է: Հատուկ բժշկական պոստ է տեղադրվել մանկատանը՝ մշտական բժշկի ներկայությամբ եւ կարիքի դեպքում նոր հոսպիտալիզացիա արվի:

Տուն-ինտերնատի մասով սկզբի մի քանի օրերը նույն ձեւով էինք աշխատում, մինչեւ պարզեցինք բոլոր վարակված անձանց: Սակայն հետագայում այն քաղաքացիները, որոնք հիվանդանոցային բուժօգնության կարիք ունեին տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ թեթեւները՝ հյուրանոցներ: Շուտով կունենանք դուրս գրումներ»,-ասաց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси