Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ՝ այդ թվում դատավոր, ինքնամեկուսացված են.news.am

Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ՝ այդ թվում դատավոր, ինքնամեկուսացված են.news.am

16:46 | 27.05.2020 | Քաղաքականություն

Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ՝ այդ թվում դատավոր, ինքնամեկուսացված են
 
 

NEWS.am–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը  NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Վերջինիս խոսքով կորոնավիրուս է հայտնաբերվել դատավորներից մեկի նիստերի քարտուղարի մոտ, ով այս պահին մեկուսացված է, իսկ նրա հետ անմիջական շփում ունեցած դատավորի կազմը (դատավոր, օգնական, գործավար), ինչպես նաև դատարանի ևս հինգ այլ աշխատակիցներ  ինքնամեկուսացված են։

«Վարակված աշխատակիցը բարձր իրավագիտակցություն է դրսևորել և մնացել է տանը։ Անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, երեկվանից վարակակրի հետ շփված անձինք ինքնամեկուսացվել են և աշխատանքի չեն գալիս»,–ասաց Փոլադյանը։

Դատական դեպարտամենտի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ առավոտից ախտահանման աշխատանքներ են իրականացվում Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Վարչական դատարանի շենքում։ Նշենք, որ նույն շենքում է տեղակայված նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, որի տարածքը նույնպես ախտահանվել է։

Ավելի վաղ  կորոնավիրուսային հիվանդության փաստ էր հաստատվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի աշխատակիցների մոտ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси