Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք առաջադրվեց Լևոն Համբարձումյանին. նա չի ընդունում մեղքը

Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք առաջադրվեց Լևոն Համբարձումյանին. նա չի ընդունում մեղքը

15:27 | 27.05.2020 | Քաղաքականություն

Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք առաջադրվեց Լևոն Համբարձումյանին. նա չի ընդունում մեղքը

NEWS.am–ի տեղեկություններով՝  Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մայիսի 24–ին ձերբակալված և հաջորդ օրը ազատ արձակված՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի եղբորը՝ Լևոն Համբարձումյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել։

 Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ այս պահին իր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ են ընթանում։

Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։ Համբարձումյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նշենք, որ ձերբակալման որոշման դեմ պաշտպանը բողոք էր ներկայացրել, որը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյան բավարարել էր՝  Համբարձումյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ:

Հիշեցնենք, որ մայիսի  24–ին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ Քաջարանի քաղաքապետի հայտարարության եւ քաղաքացիների ահազանգերի՝ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Նույն օրը երեկոյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ըստ հաղորդագրության՝ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել ն

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси