Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները (ուղիղ)

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները (ուղիղ)

10:02 | 27.05.2020 | Քաղաքականություն

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները (ուղիղ)
 

Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 47 հարց:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը կքննարկվի հունիսի 1-ին՝ երկուշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
  • Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը,
  • «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Նշենք, որ ԱԺ պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում` 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси