Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանը բուժման մեջ է, Սեյրան Օհանյանի փաստաբանն էլ կորոնավիրուսով է վարակվել. Դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը բուժման մեջ է, Սեյրան Օհանյանի փաստաբանն էլ կորոնավիրուսով է վարակվել. Դատական նիստը հետաձգվեց

13:55 | 26.05.2020 | Պատահարներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Բացի այդ, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։ 

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 13:00-ին։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси