Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
​​​​​​​67.16 %-ը գտնում է, որ պետք է հանել արտակարգ դրությունը. սոցհարցման ամփոփում.iravunk.com

​​​​​​​67.16 %-ը գտնում է, որ պետք է հանել արտակարգ դրությունը. սոցհարցման ամփոփում.iravunk.com

09:11 | 25.05.2020 | Հասարակություն

​​​​​​​67.16 %-ը գտնում է, որ պետք է հանել արտակարգ դրությունը. սոցհարցման ամփոփում

Հայաստանում արտակարգ դրությունը շարունակվում է, իհարկե, մեղմացված սահմանափակումներով: Ըստ էության, կարելի է ամեն ինչ, միայն թե անձը պետք է լինի դիմակով, իսկ «չի կարելի»-ների շարքում թերեւս մնացել է միայն քաղաքական հանրահավաքների ու բողոքի ակցիաների արգելքը եւ դպրոց ու համալսարան չգնալը:

«Իրավունքը» դեռեւս մարտ ամսից առ այսօր փորձել է պարզել հանրության տեսակետը՝ արտակարգ դրության վերաբերյալ, Iravunk.com-ում անցկացվող սոցհարցման միջոցով:

Այսպիսով՝ հարցմանը մասնակցել է 335 մարդ, որից 16.42 %-ի կարծիքով՝ այո, պետք է արտակարգ դրությունը շարունակվի, հետեւաբար՝ մնացեք տանը: 7.16 %-ը գտնում է, որ խիստ սահմանափակումները ճիշտ չեն: 3.88 %-ը պնդում է, որ տանը մնալու սահմանափակումը պետք է հանել, մնացածը՝ թողնել: 5.37 %-ը արդեն չգիտի, թե ինչն է ճիշտ: Իսկ 67.16 %-ը շեշտում է, որ պետք է հանել արտակարգ դրությունը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси