Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տիգրան Ուրիխանյանի՝ 3-ամսյա վարկային արձակուրդ տրամադրելու մասին նախագիծը մերժվեց

Տիգրան Ուրիխանյանի՝ 3-ամսյա վարկային արձակուրդ տրամադրելու մասին նախագիծը մերժվեց

18:23 | 23.05.2020 | Քաղաքականություն

Տիգրան Ուրիխանյանի՝ 3-ամսյա վարկային արձակուրդ տրամադրելու մասին նախագիծը մերժվեց

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  ՀՀ օրենքում և Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարել:

Օրենքի նախագիծը պատգամավորն այսօր ներկայացրեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Ըստ պատգամավորի՝  նշված օրենքներում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ավելի տեսանելի է դարձել այս օրերին ստեղծված իրավիճակում:

 

«Մեր երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից ելնելով: Խստացվել և սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների աշխատանքները, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այդ է պատճառը, որ ներկայացնում եմ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրինագծերը, ըստ որոնց՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ: Փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը և բարի կամքի դրսևորմանը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը  նաև ընդգծեց, որ լրացնելով նախագիծը՝ ցանկանում է ընդգծել, որ վարկառուներին անհրաժեշտ է տրամադրել 3-ամսյա վարկային արձակուրդ, և դրան զուգահեռ՝ 3 ամիսների ընթացքում վարկի տոկոսները  չհաշվել:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ թվարկեց հնարավոր բոլոր  խնդիրները: Նախ նշեց, որ վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մարդիկ մի կողմից՝ դժգոհում են, որ վճարումներ չեն կարողանում կատարել, մյուս կողմից էլ, որ վարկերն անհասանելի են:

«Ձեր առաջարկն այս դեպքերն էլ ավելի է խստացնելու՝ ուղղակի կդադարի վարկավորումը, իսկ վատ պայմաններում վարկավորումը դադարեցնելու և անհատական մոտեցում չցուցաբերելու քայլն իրավիճակն ավելի է բարդացնում: Ինչ վերաբերում է վարկի տոկոսները չհաշվելուն, ապա սրանով պետությունը, բանկերը ֆինանսական բեռ են վերցնում իրենց վրա»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Նախագիծը քննարկելուց հետո հանձնաժողովը մերժեց այն:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси