Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հակառակորդը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

Հակառակորդը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

12:22 | 23.05.2020 | Քաղաքականություն

Հակառակորդը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси