Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով. մարզպետ

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով. մարզպետ

16:26 | 22.05.2020 | Հասարակություն

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով. մարզպետ

Մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 14 նոր դեպք, 9 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 (տղամարդ) տարեկան եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Դեռեւս մայիսի 11-ին հայտնել էինք, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի թիվը 1 է։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա եւ Աստղաձոր համայնքներում»:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси